Ավստրիայի փոստային ծառայությունը սկսել է աշխատակիցներին շների համար նախատեսված ուտելիք բաժանել, որի օգնությամբ նրանք, ենթադրաբար, պետք է կարողանան պաշտպանվել կատաղած շների հարձակումներից: Այս մասին գրում է TheLocal.at-ը:
2014 թվականին 47 փոստատար պարտականությունը կատարելիս շների հարձակումների է ենթարկվել: Հիմա ավստրիական կենդանաբանական խանութներից մեկը փոստային ծառայությանը տարեկան 10 տոննա շան կեր է տրամադրելու:
Ըստ Gazeta-ի, Österreichische Post-ի մամուլի քարտուղար Կուրտ Օբերմանը հայտարարել է, որ խոսքը նոր ծրագրի մասին է, որի նպատակը փոստատարներին կատաղած շներից պաշտպանելն է:
Շների տերերը հավանության են արժանացրել փոստային ծառայության որոշումը՝ այն «լավ գաղափար» կոչելով:





























