Toyota ընկերությունը 2015թ. հունիսին Ճապոնիայում կներկայացնի Land Cruiser Prado ամենագնացի նոր տարբերակը, փոխանցում է «ԱվտոՍրեդա»-ն։
Կայքի տեղեկություններով՝ մոդելը հարստացված կլինի 2.8 լ ծավալով, 177 ձիաուժ հզորությամբ տուրբոյացված դիզելային շարժիչով, որը կունենա նաեւ Toyota Hilux հաջորդ սերնդի պիկապ։
Մեքենան պետք է ունենա բեռնաթափքի նոր գույներ, բարելավված գունադիոդային օպտիկա եւ անվտանգության համակարգի ընդլայնված հավաքածու։





























