Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, Մաքսային համագործակցության նախարար Վլադիմիր Գոշինը մայիսի 13-ին երկշաբաթյա աշխատանքային այցով կմեկնի Երեւան։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Նախարարը կղեկավարի ԵՏՀ մաքսային բլոկի փորձագետների եւ Հայաստանի մաքսային ու այլ շահագրգիռ ծառայությունների ու բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Աշխատանքային միջոցառման մասնակիցները կքննարկեն ԵՏՄ մաքսային օրենսդրության նախագիծը։





























