ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Սոչիի «Բորաչով ռուչե» նստավայրում հանդիպում են։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Հանդիպմանը միացել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Վերջին անգամ Քերրին Ռուսաստան էր այցելել երկու տարի առաջ։

Այսօր ավելի վաղ կայացել էր Լավրովի եւ Քերրիի հանդիպում, որը Լավրովը «հիասքանչ» է անվանել։