Մայիսի 11-ին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս կապակցությամբ դեսպան Մարգարյանը ներկայացրեց ՀՀ դիրքորոշումը եւ տեսակետներն առաձին հարցերի կապակցությամբ:
Յոհանես Հանը բարձր գնահատեց այս տարվա մարտ ամսին իր կատարած այցը Հայաստան: Խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին` նա կարեւորեց տարածաշրջանային համագործակցության այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն ընդհանուր լարվածության թուլացմանը եւ կայունության հաստատմանը:
Կողմերը կարեւորեցին, Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ, կառուցողական երկխոսության շարունակումը:





























