Տաշքենդի սրճարաններից մեկի խոհարարները 307 կգ կշռող չակ-չակ կոչվող արեւելյան քաղցրավենիք են պատրաստել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այն պատրաստել են մի ամբողջ գիշեր եւ առավոտ, իսկ կերել՝ ընդամենը 20 րոպեում: Չակ-չակն անվճար են բաժանել:
Քաղցրավենիքը պատրաստել են տեղի առեւտրա-ժամանցային կենտրոնի ծննդյան տոնի առիթով:
Հսկայական քաղցրավենիքի համար ավելի քան 1.000 ձու, շուրջ 100 կգ ալյուր, 50 կգ շաքանավազ, 30 լիտր մեղր, 15 կգ մայոնեզ, 104 լիտր արեւածաղկի ձեթ է ծախսվել:





























