Գիտնականները պարզել են, թե երկրաբանական ինչ գործընթացների արդյունքում են ձեւավորվել ավստրալական Էյր լիճն ու Մյուրեյ-Դարլինգ գետը: Բացի այդ, նրանք կարողացել են պարզել, որ 30 մլն տարի անց երկուսն էլ կանհետանան Երկրի երեսից:

Ըստ երկրաբանների, 50-70 մլն տարի առաջ ժամանակակից Նոր Գվինեայի հյուսիսային ափերին հսկայական օվկիանոսային ավազան է ոչնչացել: Լիտոսֆերայի սալիկի մնացորդները ներկայում գտնվում են Կենտրոնական եւ Հարավ-արեւելյան Ավստրալիայի տակ, 800-1200 կմ խորությամբ: Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ հենց այդտեղ են գտնվում Էյր լիճն ու Ավստրալիայի խոշորագույն Մյուրեյ-Դարլինգ գետը:

Ըստ Gazeta-ի, գիտնականները կանխատեսում են, որ լիտոսֆերայի սալիկը, որը դեռեւս շարունակում է շարժվել, 30 մլն տարի անց կհայտնվի Հարավային օվկիանոսի տակ, ինչի արդյունքում ե՛ւ լիճը, ե՛ւ գետը կդադարեն գոյություն ունենալ: