Honda ճապոնական ավտոարտադրողը մոտ 5 մլն մեքենա է հետ կանչել անվտանգության բարձիկների անսարքության պատճառով։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ հետկանչը վերաբերում է 4.89 մլն մեքենաներին։ Անվտանգության բարձիկները թերացման պատճառով բացվելիս կարող են պայթել, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Խոտան սարքավորումը ընկերությունը գնել էր Takata գործարանից։

Ավելի վաղ Takata-ի պոմպերի անսարքության պատճառով 6.5 մլն մեքենա էր հետ կանչել Nissan-ը եւ Toyota-ն։