Կառավարության նիստերի դահլիճում այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 13.00-ին, կկայանա «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարի ժամանակ ընտրվելու է վարչության կազմ, նախագահ, որոշելու են կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը: Լինելու են նաեւ ելույթներ:

«Ալյանսի» մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանից փորձեցինք պարզել, թե որ քաղաքական ուժերին են հրավիրել համագումարին: Նա նշեց, որ հրավիրել են ընդդիմադիր գործիչների հրավիրել տարբեր կուսակցություններից: Վարդան Քոչարյանը չցանկացավ անուններ հրապարակել, միայն ասաց, որ հրավիրել են նաեւ նախկին եւ ներկա ԲՀԿ-ականների: «Ալյանսի» հիմնադիր համագումարին չեն հրավիրել իշխոց Հանրապետականին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել եւ նշել, որ ԲՀԿ-ում իր մնալն այլեւս աննպատակահարմար է: Նա ասել է, որ ընդունել է հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իր համախոհների առաջարկն ու մասնակցում է «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու է պայքարը հանուն ապագայի: Նա դիմել էր մարզահամերգային համալիրին, որպեսզի մայիսի 2-ին դահլիճ տրամադրեն համագումարի համար, սակայն ազատ դահլիճ չկար: Դրանից հետո դիմել էին Կառավարության նիստերի դահլիճը վարձակալելու համար: «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը որոշում է կայացրել հիմնադրելու «Ալյանս» Առաջադիմական Ցենտրիստական կուսակցությունը: