Ինչպես հայտնի է ՀՀ արտաքին առեւտրի ցուցանիշների վերաբերյալ բացատրություններում պաշտոնական վիճակագրությունը նշել է, որ դրանք «ամբողջական չեն»՝ ԵՏՄ անդամ երկրների հետ փոխադարձ առեւտրի վերաբերյալ տվյալների ոչ ամբողջական հավաքելու հետ կապված։ «Ամենավատ» ցուցանիշները եղել են հայրենական արտահանման գծով։

Այդ տվյալներից ելնելով, հունվար-մարտին արտահանումն ընդհանուր առմամբ կրճատվել է 23,1 տոկոսով, այդ թվում ԱՊՀ-ի գծով 89,2 տոկոսով։ Բացասական դինամիկա կա նաեւ ԵՄ-ի գծով, սակայն այն կազմել է ընդամենը 12,8 տոկոս։ Միայն «այլ երկրների» գծով է արձանագրվել 3,2 տոկոսի աճ։

ԱՊՀ երկրները հարաբերականորեն դանդաղեցրել են արտահանման տեմպը 20,1 տոկոսով (Ռուսաստանը՝ 18,4 տոկոսով), իսկ ԵՄ-ն՝ 4,4 տոկոսով։ Այլ երկրներն ապահովել են խորհրդանշական աճ՝ 1,4 տոկոսով։

Սակայն արտաքին առեւտրի տվյալները չեն համապատասխանում արդյունաբերության տվյալներին, որին բաժին է ընկնում մեր արտահանման առյուծի բաժինը։ Սկզբում նշենք, որ արդյունաբերության բացարձակ ցուցանիշները չեն ներառում ԱԱՀ-ն ու ակցիզային հարկը։

Այսպես, երկրի սահմաններից դուրս հայրենական արտադրանքի իրացման ծավալը հունվար-մայրտին կրճատվել է 4,2 տոկոսով, այդ թվում ԱՊՀ երկրների գծով 36,9 տոկոսով։ Իսկ ահա ԵՄ-ի եւ «այլ երկրների» գծով արձանագրվել է 2,9 տոկոսի աճ։

Ինչպես տեսնում ենք, արտաքին առեւտրի եւ արդյունաբերության ցուցանիշների միջեւ հսկայական տարբերություն կա։ Նկատենք, որ սրանք առաջին եռամսյակի տվյալներն են, երբ արտահանման մեջ արդյունաբերական ապրանքների բաժինը առավելագույնն է ողջ տարվա ընթացքում, իսկ գյուղատնտեսական ապրանքների գծով նվազագույնն է։