Լինինգրադի մարզում կազակների համայնքը Ագալատովո ավանում բացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հուշարձանը, հաղորդում է «Նեվսկիե նովոստին»։

Ագալատովո ավանում կազակները միանգամից մի քանի իրադարձություն են նշել՝ իրենց ատաման Անդրեյ Պոլյակովի ծննդյան օրը եւ նոր հուշարձանի բացումը։

Արհեստական սինթետիկ նյութից պատրաստված Պուտինի կիսանդրու հեղինակը քանդակագործ Պավել Գրեշնիկովն է։ Պուտինն այդտեղ հռոմեական կայսրերի տեսքով է՝ դափնեպսակով, երկրի զինանշանը մեդալի վրա։

Պետերբուրգյան կազակների «Իբրիս» ասոցիացիայի ղեկավար ատաման Անդրեյ Պոլյակովի խոսքով, հենց միջոցներ ունենան, Պուտինի կիսանդրին երկու անգամ ավելի մեծ կպատրաստեն, այս անգամ բրոնզով պատված։