Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին մայիսի 20-ին կայցելի Մոսկվա։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով արաբական Sputnik Arabic կայքը։ Աղբյուրը նշել է, որ Իրաքի վարչապետը Մոսկվա կայցելի հաջորդ շաբաթ, իսկ ավելի կոնկրետ առաջիկա չորեքշաբթի։

Իրաքի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Սաադ ալ-Հադիսիի խոսքով, նախատեսվում է քննարկել Իրաքին ռազմական եւ տեղեկատվական աջակցությունը, ինչպես նաեւ Իրաքի անվտանգության ուժերին սպառազինության մատակարարումների հարցը, հաղորդում է gazeta.ru-ն։