ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը մայիսի 17-ին Ռուսաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Թեֆթի հետ Մոսկվայում թթվասերով պելմենի է համտեսել:
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության Twitter-ի էջում հրապարակվել է Վիկտորիա Նուլանդի եւ դեսպան Թեֆթի երջանիկ լուսանկարը, ձեռքերին՝ պելմենիով պատառաքաղ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը Մոսկվայում է՝ ռուսական կողմի ներկայացուցիչների հետ Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունները քննարկելու համար: ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության համաձայն, Նուլանդը «հանդիպելու է Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, որպեսզի մայիսի 14-16-ին Կիեւ կատարած այցից հետո քննարկի Մինսկի համաձայնությունների իրականացման հաջորդ քայլերը, ինչպես նաեւ Սոչիում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անցկացրած հանդիպումները»:




























