Սիրիական բանակը մայիսի 17-ին կարողացել է «Իսլամական պետության» զինյալներին դուրս մղել Պալմիրա քաղաքից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Մարդու իրավունքների սիրիական դիտարանի (SOHR) տեղեկությունների համաձայն, «Իսլամական պետության» զինյալները նահանջել են քաղաքի հյուսիսային շրջաններից, սակայն նախկինի պես վերահսկում են Պալմիրայից դեպի հյուսիս գտնվող մի բնակավայր:

Ըստ rbc.ru-ի, Սիրիայի հնությունների եւ թանգարանների վարչության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը հաստատել է, որ քաղաքն ամբողջությամբ անցել է սիրիական բանակի վերահսկողության տակ: Աբդուլքարիմի խոսքով, Պալմիրայից հարավ-արեւմուտք գտնվող հնագույն հուշարձանները չեն տուժել: