ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մշակել է «ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի» նախագիծը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից, հիմք ընդունելով կրթության առկա իրավիճակը Հայաստանում եւ տնտեսության զարգացման հիմնական միտումները, այդ նախագծով սահմանվել է իրականացվող բարեփոխումների գերակա ուղղությունները:
Ոլորտի զարգացման պետական նախորդ ծրագիրը հաստատվել էր 2001-2005 թվականների համար: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ակնկալում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների մասնակցությունը ծրագրի վերջնական տարբերակի մշակման գործընթացում:
Հետաքրքրված անձինք նախագծին կարող են ծանոթանալ ՀՀ ԿԳՆ-ի պաշտոնական կայքի «Նախագծեր» բաժնում եւ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ուղարկեն մինչեւ օգոստոսի 15-ը:




























