Մայիսի 1-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկից «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքով» բուժօգնության է տեղափոխվել 1959 թ. ծնված Աշոտ Գ.-ն, իսկ «որովայնի առջեւի պատի կտրած ծակած վերքերով»` Ռուբեն Ս.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ բժշկի տեղեկանքի` Աշոտ Գ.-ի եւ Ռուբեն Ս.-ի վնասվածքները եղել են թափանցող, եւ վերջիններս ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Մայիսի 19-ին Նաիրիի քննչական բաժին ինքնակամ ներկայացել է 1985 թ. Հակոբ Ս.-ն եւ հայտնել, որ ապրիլի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ ինքն է սուր-կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ հասցրել Աշոտ Գ.-ին եւ Ռուբեն Ս.-ին:

Հակոբ Ս.-ն ձերբակալվել է:

Քննությունը շարունակվում է: