Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան թաղամասի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35 OT 178 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Գ., ծնվ. 1972թ.) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: