Պարբերականը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ նույն մարզից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր, «Մաքս գրուպի» նախագահ Խաչիկ Մանուկյանի հարաբերությունները ոչ մի կերպ չեն լավանում: Օրերս Հայաստան է ժամանել Յակուտիայի հայ համայնքի ղեկավար Խորեն Սահակյանը, ով Արագածոտնի մարզպետի եղբայրն է: Սակայն Ռուսաստանից տղա բերելու ավանդույթն այս անգամ կարծես թե խախտվել է, քանի որ բարձրաստիճան հյուրը եկել է խաղաղարար առաքելությամբ՝ հաշտեցնել երկու ՀՀԿ-ականներին»: Թերթը հիշեցնում է նաեւ, որ նրանց միջեւ թշնամանքի կիզակետը Աշտարակի ձորում ծագած ընդհարումն էր մեկ տարի առաջ, որի ընթացքում, ըստ որոշ աղբյուրների, անգամ կրակոցներ էին հնչել: Այս դեպքերից հետո նույնիսկ լուրեր էին պտտվում, թե Արագածոտնում ՀՀԿ-ականները բաժանվեցին երկու ճամբարների: