Բրիտանացի գիտնականները, վերլուծելով ընտանիքներում տարբեր սերնդի ներկայացուցիչների առողջական վիճակը, հանգել են եզրակացության, որ 1990-ականներին թվականներին ծնվածներն ավելի շատ են ենթակա ճարպակալման վտանգին:

Ստացվում է, որ երիտասարդները 2-3 անգամ ավելի շատ են ենթակա ավելորդ քաշ հավաքելու վտանգին, քան նրանք, ովքեր ծնվել են 1950-1980-ականներին:

Հետազոտության հեղինակները նշում են. «1990-ականներին ծնված պատանիների 20%-ը եւ աղջիկների 11%-ը 10 տարեկանից ճարպակալմամբ է տառապում: Ավելի վաղ այդ ցուցանիշը պատանիների մոտ 7% էր, իսկ աղջիկների մոտ՝ 11% (1940-1970թ.թ. ծնվածների մոտ)»:

Ըստ Informing-ի, գիտնականները պարզաբանում են, որ մեղավորն անառողջ սնունդն ու քաղցր գազավորված ըմպելիքներն են:

Մասնագետները նաեւ ահազանգ են հնչեցնում. որքան մարդը երկար է ապրում ավելորդ քաշով, այնքան մեծանում է խրոնիկական սրտային հիվանդություների առաջացման վտանգը, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, շաքարախտը, հիպերտոնիան եւ այլն: