Սոցիալական ցանցերում ուտելիքի նկարներ ուսումնասիրող մարդկանց մոտ քաղցի զգացումը նվազում է, պնդում են ամերիկացի գիտնականները: Ուսումնասիրությունների արդյունքում նրանք եկել են եզրակացության, որ սնունդն ուսումնասիրող մարդու մոտ կորում է ախորժակը: Սակայն, ինչպես նշում են հետազոտողները, դա տեղի է ունենում միայն կարճ ժամանակով:

Նրանք նշում են, որ այս միջոցը չի աշխատում նիհարել ցանկացող մարդկանց համար: Գիտնականները բացահայտել են, որ ուղեղը մեզ հուշում է, որ այդ սնունդն անհասանելի է:

Նրանց կարծիքով՝ ուղեղի բջիջները՝ AGRP նեյրոնները, որոնք հենց պատասխանատու են ախորժակի կորուստի համար, մենք ժառանգել ենք մեր նախապապերից, որոնք սնունդ էին հայթայթում որսի միջոցով՝ վտանգի ենթարկելով կյանքը: Լաբորատոր թեստերն ապացուցել են, որ նեյրոնները դադարում են ակտիվանալ այն պահին, երբ ուտելիքը մեր աչքի առաջ է, գրում է  Planet-Today-ը:

Հետազոտող Սքոթ Սթերնսոնի խոսքով՝ հենց այդ նեյրոններն են հանդիսանում այն խթանիչ համակարգը, որը ստիպում է կենդանուն բավարարել սննդի իր պահանջները: Կրծողների վրա անցկացրած հետազոտությունները ապացուցել են, որ այդ նեյրոններն ակտիվ են մինչեւ միայն այն պահը, երբ կենդանիները սնունդ են գտնում: