Հույն գիտնականները որոշել են փորձարկել հին եգիպտական մումիֆիկացիայի՝ զմռսման միակ հայտնի մեթոդը։ Դրա համար նրանք աղաջրի մեջ են դրել մի կնոջ ոտք եւ մանրադիտակի ու ռենտգենի միջոցով հետեւել կոնսերվացման գործընթացին։
Մումիֆիկացման մասին մանրամասն գրում էր հույն պատմիչ Հերոդոտոսը։ Զմռսումը սկսում էին ներքին օրգանների հեռացմամբ, հետո մանրէազերծում էին որովայնի խոռոչն ու կրծքավանդակը, իսկ այնուհետեւ մարմինը դնում էին աղաջրի մեջ։ Վերջում մարմինը փաթաթում էին սպիտակ կտավի մեջ եւ թաղում։
Թեպետ նախկինում այս մեթոդը էլի էր կիրառվել, սակայն առաջին անգամ գործընթացը իրականացվում է նորագույն գիտական սարքավորումների միջոցով, գրում է ТСН-ը։
Այդ գործընթացը ի վերջո պսակվել է հաջողությամբ, սակայն տեւել է 7 ամիս։ Հերոդոտոսի պնդմամբ՝ Հին Եգիպտոսում այդ գործընթացը պահանջում էր առավելագույնը 2 ամիս։
Գիտնականները դա բացատրում են կլիմայական փոփոխություններով։ Եգիպտոսի չոր կլիմայական պայմաններում այն ավելի արագ է ընթացել, քան շվեյցարական սառը եւ զով լաբորատորիայում։





























