Եթե դուք սեզոնային ալերգիայի պատճառով անընդհատ փռշտում եւ աչքերում քոր եք ունենում, փորձեք յոգուրտ ուտել: Նման խորհուրդ են տվել Վանդերբիլտի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները:

Գիտնականների խոսքով, յոգուրտում առկա պրոբիոտիկները թեթեւանում են ալերգիայի հետեւանքները: Մասնագետները նման եզրահանգման են եկել 1.900 մարդու մասնակցությամբ անցկացրած 23 հետազոտության արդյունքում:

Ըստ KEDEM-ի, գիտնականներն այդպիսի արդյունքը բացատրում են այն հանգամանքով, որ, աղիներում փոփոխելով բակտերիաների հավասարակշռությունը, պրոբիոտիկները կարող են ազդել T-բջիջների՝ իմունային համակարգի ճերմակ արյան բջիջների ակտիվության վրա:

Առայժմ այդ ազդեցության հստակ մեխանիզմը հայտնի չէ, եւ մասնագետները չեն կարող ասել, ինչ քանակությամբ յոգուրտ է պետք օգտագործել՝ ալերգիան նվազեցնելու համար: Այդ ուղղությամբ առաջիկայում լրացուցիչ հետազոտություն է անցկացվելու: