Փրկարար ծառայությունը մայիսի 30-ին, ժամը 22.17-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հ-6 միջհամայնքային ավտոճանապարհի Եղվարդ - Աշտարակ հատվածի 5-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 33DU456 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչից Մ. Մ.-ը (ծնվ. 1990թ.), Ա. Մ.-ը (ծնվ. 1994թ.), Ս. Մ.-ը (ծնվ. 1988թ.) եւ Կ. Մ.-ը (ծնվ. 1986թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
Ա. Մ-ի, Ս. Մ.-ի եւ Կ. Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Մ. Մ.-ը ճանապարհին մահացել է:





























