Յուգրայում անհետացել է շրջանի փոխնահանգապետ Վիտալի Երմոշինը: Նա անհետացել է մայիսի 30-ի դժբախտ պատահարից հետո:

Օբ եւ Իրտիշ գետերի միախառնման վայրում նահանգապետը մոտորանավակից վայր է ընկել ջուրը եւ անհետացել: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ եւ ոստիկանության աշխատակիցները:

«Ողջ գիշեր շարունակված որոնումները ոչինչ չեն տվել: Դեպքի վայրում աշխատում է 26 մարդ»,- գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: