Պեկինում արգելել են ծխել բոլոր հասարակական վայրերում: Արգելքի կատարմանը կհետեւեն հազարավոր տեսուչներ, իսկ իրավախախտներին սպառնում են բարձր տուգանքներ:
Նոր կանոնների համաձայն, դպրոցների ու հիվանդանոցների մոտ ծխելու համար տուգանքը կազմում է մոտ 32 դոլար (այժմ այդ տուգանքն ընդամենը 1,6 դոլար է):
Ներկայիս դրությամբ Չինաստանն աշխարհում ծխախոտի օգտագործման գծով առաջատարն է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բոլոր նախորդ արգելքները չեն հանգեցրել ծխախոտի օգտագործման նվազեցման: Փորձագետները նշում են, որ հասարակությունը հոռետեսորեն է վերաբերում ծխելու դեմ պայքարի շրջանակներում իշխանությունների նոր նախաձեռնությանը:





























