Ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Կարա Մուրզայի վիճակը կայունանում է: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքային առաջին հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Սվետին:
«Դեռեւս վաղ է խոսել զգալի հաջողությունների մասին, բայց հիմա նա ինքնուրույն պահում է ճնշումը, նրա մոտ կայունացել է արյան դինամիկան»,-ասել է Սվետը:
Կարա Մուրզան արձագանքում է իր կնոջ ձայնին, ինչի կարեւորությունը գլխավոր բժիշկը հատուկ ընդգծել է:





























