Ոստիկանության Շենգավիթի բաժին ներկայացած կինը հայտնել էր, որ թիվ 205 երթուղայինում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 27/1 տան մոտից բերման են ենթարկվել 37-ամյա Արթուր Տ.-ն եւ 27-ամյա Գագիկ Կ.-ն:

Նրանք խոստովանել են կատարածը:

Գողոնը մասամբ առգրավվել է:

Կատարվում է հետաքննություն: