Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օրերս Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ժամանել եւ բաժին է ներկայացել Լեւոն Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. հունիսի 11-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն:





























