Ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 24-ամյա Փայլակ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):