Մայիսի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 8 Դ/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդի անձը պարզելու, նրան եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:





























