Մայրաքաղաքում «Երեւանը՝ փոքրիկների համար» խորագրով նշվող Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առաջին շնորհավորանքներն ու նվերները երեւանցի ամենափոքրիկներն են ստացել, մասնավորապես, Երեւանի «Սուրբ Աստվածածին» եւ «Գրիգոր Նարեկացի» ծննդատներում լույս աշխարհ եկած նորածինները։
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով նոր մայրացած կանանց՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նրանց է հանձնել նաեւ նորածինների նվերները։ Մայրացած կանայք շնորհակալություն են հայտնել հաճելի անակնկալի, ուշադրության եւ հոգատարության համար։





























