Երեխաների  պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երեւան Մոլը եւ  Beeline–ը հայտարարում են «Դարձի՛ր հրեշտակ, օգնի՛ր պայքարել» բարեգործական ծրագրի անցկացման մասին: Ծրագրի տեւողությունը մեկ ամիս է, որի շրջանակում Երեւան Մոլի հարկի տակ գործող խանութներն իրենց մեկամսյա եկամտից կտրամադրեն որոշակի գումար՝ ուղղված շարժողական խնդիրներ ունեցող երեխաների առողջության բարելավմանը։ Բարեգործական ակցիայի շրջանակում Beeline-ը նույնպես կտրամադրի իր որոշ ծառայությունների եկամտից  ստացված 10%–ը:

«Շատ կարեւոր է հունիսի 1-ը տոն դարձնել այն մանուկների համար, ովքեր առողջական խնդիրներ ունեն եւ ուրախ մանկություն ունենալու հնարավորությունները սահմանափակ են, քանի որ նրանք, առավել քան մնացած երեխաները,  ունեն մեր ուշադրության եւ հոգատարության կարիքը» - նշեց Երեւան Մոլի Մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանը։

«Երեխաների պաշտպանության միջազգային օրը դա աշխարհի ամենապայծառ տոներից մեկն է: Յուրաքանչյուր երեխա երջանիկ եւ առողջ լինելու իրավունք ունի, ինչին կարելի է հասնել մեր բոլորի համատեղ ջանքերով։ Հավատացած եմ, որ մենք կկարողանանք պարգեւել մեր փոքրիկներին եւ նրանց ծնողներին դրական լիցքեր եւ լավատեսություն ապագայի հանդեպ, իսկ նման նախաձեռնությունները նրանց կյանքը կդարձնեն էլ ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը:

Ծրագրին կարող են միանալ բոլոր ցանկացողները: Ամբողջ հունիս ամսին կատարելով գնումներ Երեւան Մոլի այն  խանութներից, որոնց ցուցափեղկին փակցրած է «Դարձի՛ր  հրեշտակ, օգնի՛ր պայքարել» ծրագրի լոգոտիպը, Դուք կունենաք Ձեր ներդրումը:

Նշենք նաեւ, որ  Beeline բաժանորդները կարող են նվիրատվություն  կատարել  ուղարկելով ANGEL բառը 7733 կարճ համարին: Յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 500 ՀՀ դրամ է:

Ցանկացողները կարող են նաեւ դրամական փոխանցում կատարել «Ամերիաբանկ»–ի 1570005147680400 բարեգործական բանկային հաշվեհամարին:

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beangel.am կայքից։