Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշանակվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ առաջիկայում հիմնադրամը վերակազմավորվելու եւ վերապրոֆիլացվելու է, նոր աշխատակազմ է ունենալու, իսկ սեպտեմբերին արդեն կլինի հիմնադրամի կայքի շնորհանդեսը:
Նշենք, որ Իվետա Տոնոյանը ղեկավարում է նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության լուրերի թողարկումը: Իսկ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:





























