Ծեծի են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածու, նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանին: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ մայիսի 31-ին` ժամը 16.45-ին Կարապետ իսրայելյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծի են ենթարկել:
Պարզվել է նրան հարվածողի անձը՝ Կարապետ Մկրտչյանն է, կատարվում է հետաքննություն:





























