Բելառուսում առաջարկում են ալկոհոլիզմով տառապողներին հարկադիր ուղարկել բուժման երկու տարով: Այդ մասին հաղորդում է «Բելառուսկի պարտզիան»-ը՝ վկայակոչելով պատիժների կատարման դեպարտամենտի պետ Սերգեյ Դորոշկոյին:

«Առաջին կես տարվա ընթացքում մարդուն դուրս են բերում կոմատոզ վիճակից, վերականգնում նրա սոցիալական ու աշխատանքային ունակությունները: Անհրաժեշտ նաեւ հեռանալ կամավոր բուժում հասկացությունից, այն պետք է լինի հարկադիր, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակ: Մենք հասկանում ենք, որ բուժական պրոֆիլակտիկ հիմնարկներում փոփոխություններ են պետք: Ամրապնդել արտադրական բազան, որպեսզի դատապարտյալը կարողանա ինքն իրեն պահել, վճարել հայցերի համար, դրանով նվազեցնելով պետական բյուջեի բեռը»,-ասել է Դորոշկոն՝ հավելելով, որ ներկայումս բուժական պրոֆիլակտիկ հիմնարկներում գտնվում է 6,7 հազար մարդ: