Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Լոնդոնում աճուրդի ժամանակ ձեռք է բերել Նիկո Պիրոսմանիի «Արսենալ լեռը գիշերով» կտավը, գրում է ՏԱՍՍ-՝ վկայակոչելով Christie's աճուրդի տունը։
Վրացի միլիարդատերը Պիրոսմանիի գլուխգործոցը գնել է 963 000 ֆունտով (1.5 մլն դոլար)։ Սա հանրահայտ նկարչի ամենաթանկ նկարն է։
«Արսենալի լեռը գիշերով» կտավը ստեղծվել է 1907-1908թթ.։ Անցնելով 2 սեփականատերերի ձեռքով՝ այն հայտնվել էր խորհրդային կառավարութան հավաքածուում։ 1957թ. կտավը նվիրել էին Լուի Արագոնին նրա 60-ամյակի կապակցությամբ։ Հետո կտավը հայտնվել էր Մոսկվայում՝ մասնավոր կոլեկցիոների մոտ, իսկ այնուհետեւ՝ 2007թ. վաճառվել էր Sotheby’s աճուրդի տանը։ 2010թ. կտավը կրկին նոր սեփականատեր էր ունեցել։
Պիրոսմանին ամենահայտնի վրացի նկարիչներից մեկն է՝ պրիմիտիվիզմի ներկայացուցիչ։





























