Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 1-ին, ժամը 23.21-ին ահազանգ է ստացվել, որ Տանձուտ-Այգեշատ ավտոճանապարհին «ԳԱԶ-3110» ավտոմեքենան եւ տրակտորը բախվել են, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Այգեշատ-Տանձուտ ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 53 ՏՏ 333 համարանիշի եւ «Հոլլանդ» մակնիշի տրակտորը (վարորդ Մ. Ս.), ինչի հետեւանքով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Գ.-ն ստացել է վնասվածքներ, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա: