Հունիսի 1-ին, ժամը 16.30-ին, Երեւանի Սարալանջի նոր ճանապարհին «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատի եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: