Հունիսի 1-ին, ժամը 17.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Զաքյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: