Sotheby's աճուրդի տունը վաճառքից հանել է հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը՝ բավարարելով Ինտերպոլի ռուսական գրասենյակի պահանջը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աճուրդի տան ներկայացուցիչներին։
«Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը հանվել է 2015թ. հունիսի 2-ին կայանալիք Sotheby's աճուրդից սեփականատիրոջ պահանջով»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչը։
2.4-3.1 մլն դոլար արժողությամբ նկարը աճուրդի տան հիմնական լոտերից մեկն է եղել։
ՌԴ ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ կտավը գողացել էին 1997թ. Մոսկվայում բնակվող մասնավոր կոլեկցիոների հավաքածուից։
Աճուրդի տունը որեւէ բացատրություններ չի տվել կտավի ծագման մասին եւ չի ել նրա նախկին սեփականատերերի անունները։





























