Երեւանի Կոնդ թաղամասում բազմահարկ շենքի շինարարությունը կավարտեն 2016թ.։ Այդ մասին հունիսի 2-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։
Կոնդում մոտ 100 ընտանիքների տները քանդել են, այժմ այդ տների տերերը վարձով են ապրում։ Ըստ նախարարի՝ շենքի շինարարությունը սկսվել է, արվել են հիմքն ու նկուղային հարկերը, կառուցվում են երեք մասնաշենքերից երկուսը։
Առաջիկայում բնակիչները կարող են ստանալ իրենց ապագա բնակարանների փաստաթղթերը։
Կառավարությունը մեխանիզմ է մշակում Երեւանի Ֆիրդուսի փողոցի սեփական տների նախկին բնակիչների համար շենք կառուցելու համար։




























