Թանկարժեք ավտոմեքենաներից վճարների գանձման չեղարկումը կրճատել է հարկային մարմինների ակցիզային հավաքագրումներից մուտքերը: Այս մասին հունիսի 2-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը:
2014 թվականին 32.3 մլրդ դրամի չափով ակցիզահարկ է հավաքագրվել (ընթացիկ փոխարժեքով՝ 67.7 մլն դոլար - խմբ.), ինչը 15.3%-ով պակաս է 2013 թվականի համեմատ:
Դա պայմանավորված է ծխախոտի ներկրման կրճատմամբ եւ դրանից ֆիքսված վճարների նվազմամբ: 2014 թվականից 1.000 ծխախոտից գանձվող ֆիքսված վճարը 8-ից նվազել է 5 հազար դրամի (10.5 դոլար):
Բացի այդ, 2014 թվականի հուլիսի 1-ից հանվել է թանկարժեք մեքենաների ակցիզը:
Նշենք, որ նախկինում 20%-անոց ակցիզը տարածվում էր 25 մլն դրամից սկսած մաքսային արժեք ունեցող ավտոմեքենաների կամ 4500 ծավալով շարժիչ եւ 2 տարեկանից ցածր մեքենաների վրա:




























