Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 2-ին, ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 49-ամյա Գայանե Ջ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:





























