Հունիսի 2-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 34-ամյա Արուսյակ Ն.-ն եւ հայտնել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցի 3-րդ մանկական հիվանդանոցի մոտ` երթուղայինի մեջ, գողացել են իր դրամապանակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ին, թիվ 65 երթուղային միկրոավտոբուսում նշված վայրում Արուսյակ Ն.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր եւ անձնագիրը:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` նշված գողությունը կատարելու կասկածանքով, ժամը 18.50-ին, Բագրատունյաց եւ Չեխովի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկվել 42-ամյա Արմեն Դ.-ն եւ 28-ամյա Լեւոն Ա.-ն, որոնք տվել են խոստովանական բացատրություններ:
Կատարվում է հետաքննություն:




























