ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում իրականացված սոցիալական ներդրումների՝ 2014թ.-ի բյուջեն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առաջին իսկ օրվանից ԿՍՊ-ն դարձել է ընկերության ռազմավարության առանցքային ուղղություն: ԿՍՊ-ն ինտեգրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ թե՛ կարճաժամկետ, եւ թե՛ երկարաժամկետ ծրագրերի սահմանման եւ իրականացման գործընթացում:
Ընդհանուր առմամբ, 2014 թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2.045.000.000 դրամ է հատկացրել սոցիալական ներդրումների իրականացման նպատակով՝ հետեւյալ ոլորտներում՝
1) Կրթություն – 670.008.000 դրամ
2) Մշակույթ – 690.800.000 դրամ
3) Շրջակա միջավայրի պաշտպանություն, բնապահպանական իրազեկում ու կրթություն –190.000.000 դրամ
4) Առողջապահություն –237.792.000 դրամ
5) Համայնքային զարգացում –135.000.000 դրամ
6) Սպորտի եւ առողջ ապրելակերպի խրախուսում –121.400.000 դրամ
2014 թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ ստանձնել է մի շարք կարեւոր նախաձեռնությունների եւ ծրագրերի, ինչպես օրինակ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, Երեւան քաղաքի 2796-ամյակին նվիրված հանդիսությունների, Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին նվիրված միջոցառումների, «Մեծ չեմպիոններ» եւ «100 վայրկյան» նախագծերի հովանավորությունը՝ տրամադրելով շուրջ 252.000.000 դրամ:
Այսպիսով, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում եւ հովանավորչական ծրագրերի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից 2014թ. ընթացքում իրականացվել է 2.297.000.000 դրամի ներդրում:





























