Հունիսի 2-ին ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ մուտք են գործել Մարտունու Աբովյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող պանրի գործարանի տարածք, կոտրել վարչական շենքի մուտքի ալյումինե դռան փականն ու գողացել դռները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.30-ին, Աբովյան եւ Կամոյի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկվել 18-ամյա Միքայել Խ.-ն եւ 17-ամյա Լյուդվիգ Խ.-ն, որոնք խոստովանել են կատարածը:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:





























