Հունիսի 2-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Գ. Նժդեհի հուշահամալիրի տարածքից բերման է ենթարկվել 18-ամյա Ռոբերտ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գրպանից կանեփանման զանգված է հայտնաբերվել:

Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: