Հունիսի 3-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները Գանձաքար-Իջեւան ճանապարհից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 1977 թ. ծնված Սարգիս Մ.-ի վարած «ԶԻԼ ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան` բարձված փայտանյութով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել եւ հայտնել է, որ մեկ ամիս առաջ Գանձաքար գյուղին հարակից «Լճեր» կոչվող անտառամասից ապօրինի ծառ է հատել:

Նյութական վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: