Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգվածի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ արձագանքման եւ օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել` 14.30-ին: Վ. Վ.-ի բնակարանի հյուարսենյակում (20 ք.մ) մասամբ այրվել է գույքը. հեուստացույցը՝ տակդիրով, սեղան եւ աթոռներ, բազմոց եւ բազկաթոռներ:





























