ԱՄՆ Վաշինգթոն նահանգում կալանավորվել է Իրաքի պատերազմի վետերան Ռոյ Մերրին, որին մեղավոր են համարում նրա աներոջ տանը տեղի ունեցած սպանության մեջ։ Ըստ հետաքննության տեղեկությունների՝ պատերազմի վետերանը սպանել է զոքանչին, աներոջը եւ աներձագին, իսկ հետ հրդեհել է նրանց տունը, հայտնում է Kxly.com-ը։ Ինքը՝ Ռոյը, պնդում է, թե հանցագործությունը կատարել է ռուսական հատուկ ծառայության գործակալները, որոնք փորձել են իրեն հավաքագրել։

Իրաքից Մերրին վերադարձել էր հոգեկան խանգարումներով։ Նրա կնոջ խոսքով՝ Ռոյը տառապում է հետտրավմատիկ համախտանիշով, գրում է NEWSru.com-ը։

Հարցաքննության ժամանակ Ռոյը ասել է, որ սպանությունը կատարել են ՌԴ ԱԴԾ գաղտնի ոստիկանության գործակալները։ Նա ասել է, թե աշխատել է ԿՀՎ-ի համար, իսկ իր կինն ու նրա ծնողներին իրենց կողմն էին քաշել ռուսական հատուկ ծառայությունները։

Նրան ձերբակալել են եւ մեղադրանք ներկայացրել։